01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության խիստ պահպանման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Զրույցների ընթացքում կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածություններին ու ընդգծել են դրա խիստ պահպանման անհրաժեշտությունը: