կարևոր
1641 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-10 21:45

Հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցումը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ

Հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցումը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 9-ից մինչև կրակի դադարեցման պահը հակառակորդն ունեցել է կենդանի ուժի մոտ 200 կորուստ` զինծառայողներ և ահաբեկիչներ:

Այս մասին հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Երեկվա ողջ գիշերը և մինչև հրադադարը, մարտերը նույն կերպ ընթանում էին և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը: Հակառակորդը փորձում էր իր առաջխաղացումն ապահովել, որը կասեցվում էր  հայկական զինված ուժերի կողմից: Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և մինչև այսօր կեսօրվա դրությամբ կորցրել է մոտ 200 կենդանի ուժ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և մանր այլ միջոցներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հրադադար հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի ուժգնացել են, բայց հայկական զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսելՀրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և ՇուշինԱդրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըՇփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինըՀայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածությանՍիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։