29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուսական Wargonzo նախագծի լրագրողը «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված տեսանյութում նշում է՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հադրութ ներխուժած և հետ մղված դիվերսիոն խումբը բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից:
Lրագրողն ընդգծում է, որ նրանք եղել են սև համազգեստով, իսկ նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքակյան հայտարարությունը՝ Հադրութը գրավելու մասին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ՝ նշելով, որ Պաշտպանության բանակը շարունակում է խմբի ոչնչացման գործողությունը:
«Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»,-ասված էր Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ իրավիճակը լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ