կարևոր
2598 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-10 17:27

Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական զինուժը կանխել է. Տիգրան Աբրահամյան

Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ հումանիտար դադարի շուրջ բանակցությունները ձգձգելու պատճառը ժամանակ շահելն էր, ինչը հնարավորություն էր տալու ռազմաճակատի տարբեր ուղղություններում անհրաժեշտ դիրքավորում ապահովել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա նաեւ հավելել է. «Սակայն Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական զինուժը կանխել է, ինչը խառնել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի նախնական հաշվարկները»։