կարևոր
2182 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-10 16:48

Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից․ Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Այս մասին հայտնում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»։