կարևոր
943 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-10 16:03

ԱՄՆ-ում չեղարկել են Թրամփի եւ Բայդենի երկրորդ դեբատները

ԱՄՆ-ում չեղարկել են Թրամփի եւ Բայդենի երկրորդ դեբատները

ԱՄՆ-ում նախագահական դեբատների անցկացման հանձնաժողովը հայտարարել է դեմոկրատներից նախագահի թեկնածու Ջո Բայդենի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախընտրական դեբատների չեղարկման մասին, որոնք պլանավորվել Էին հոկտեմբերի 8-ին:

վելի վաղ նախագահական դեբատների անցկացման հանձնաժողովը հաղորդել Էր, որ Թրամփի եւ Բայդենի հոկտեմբերի 15-ին նշանակված երկրորդ նախընտրական դեբատները կանցկացվեն վիրտուալ ձեւաչափով: Թրամփը հանձնաժողովին մեղադրել Է միակողմանի որոշումներ ընդունելու մեջ եւ հայտարարել, որ չի մասնակցի դրանց: Ավելի ուշ հանձնաժողովը հայտարարել Է, որ վիրտուալ ձեւաչափը չի չեղարկվի:

«Հոկտեմբերի ութին հանձնաժողովը հայտարարել Էր, որ հոկտեմբերի 15-ին Մայամիում պլանավորված երկրորդ դեբատների բոլոր մասնակիցների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նպատակներով դրանք կանցկացվեն վիրտուալ: Այնուհետեւ երկու թեկնածուների նախընտրական շտաբները... մի շարք հայտարարություններ են արել, որոնք վերաբերում են հոկտեմբերի 15-ին վիրտուալ դեբատներին մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ նրանց համապատասխան դիրքորոշումներին, եւ այժմ յուրաքանչյուրը հայտարարել Է այդ ամսաթվի այլընտրանքային պլանները: Այժմ ակներեւ Է, որ հոկտեմբերի 15-ին դեբատներ չեն լինի»,-ասվում Է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Նշվում Է, որ երկու թեկնածուները համաձայնել են մասնակցել դեբատներին, որոնք պետք Է անցկացվեն հոկտեմբերի 22-ին: Ավելի վաղ հանձնաժողովը որոշել Էր դեբատներն անցկացնել առցանց ձեւաչափով այն բանից հետո, երբ Թրամփին կորոնավիրուսային վարակ Էին ախտորոշել: Թրամփի՝ COVID–19-ի դրական թեստի մասին տեղեկատվությունն ստացվել Է լույս հոկտեմբերի 1-ի գիշերը, հաջորդ օրը նախագահը հոսպիտալացվել Է, բայց հաջորդ օրը` վերադարձել Սպիտակ տուն: Թրամփի խոսքով՝ նա իրեն լավ Է զգում եւ կորոնավիրուսի ախտանշաններ չունի: Թրամփի բուժող բժիշկը հայտարարել Է, որ նախագահը կարող Է հանրային միջոցառումների վերադառնալ արդեն հոկտեմբերի 10-ին: