04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցման համաձայնությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
«Հրադադարն այժմ պետք է իրականացվի և խստորեն պահպանվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների միջև ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար: Էական քննարկումները, որոնց կողմերը ներգրավվել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան մնում է մոբիլիզացված՝ այս շրջանակներում դրան նպաստելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: