կարևոր
1496 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-10 15:32

Կրակի դադարեցման համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար. ԵԱՀԿ գործող նախագահ

Կրակի դադարեցման համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը՝ Մոսկվայում բանակցություններից հետո: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ ալբանական նախագահության «Թվիթերի» էջից: 

«Մեզ կայունություն է պետք և՛ տեղում, և՛ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած գործընթացում: Այս համաձայնությունը ճանապարհ է բացում առարկայական բանակցությունների համար»,- ասված է հայտարարությունում: