Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ այսօր հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ռուսաստանի նախագահները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանում լարվածությունը նվազացնելու ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերը: Ռոհանին էլ իր աջակցություն է հայտնել բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել երեկ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքներով: