կարևոր
1917 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-10 14:52

Առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը. ԱԳ նախարար

Առանձնահատուկ նշանակություն ունի Արցախի ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը. ԱԳ նախարար

Խաղաղ բանակցությունների գործընթացում Հայաստանի Հանրապետության համար առաջնայինը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը: Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի նրանց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներն ամփոփելիս:

«Խաղաղ բանակցությունների գործընթացում մեզ համար առաջնայինը եղել և մնում է մեր հայրենակիցների անվտանգության գերակայությունը, և մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի իրենց ինքնորոշման իրավունքի արտահայտման ճանաչումը և իրականացումը, որը կբերի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ այդ կարևոր նպատակին հասնելուն, որը ամրագրում է իրենց ինքնորոշման իրավունքը, ամրագրում է այդ իրողությունը, որ նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն»,- ասել է նա։