29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկովյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը, որում նշված է՝ հրադադարը չի փոխարինի խնդրի վերջնական լուծմանը: Անկարան նաեւ հայտարարել է, որ կաջակցի ցանկացած որոշման, որին համաձայն կլինի Բաքուն:
Ի դեպ, Թուրքիայի արտգործնախարարության՝ հրադադարից հետո արված հայտարարությունում հերթական անգամ նշված է, որ կաջակցեն Ադրբեջանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ մարտի դաշտում:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններից հետո հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուն ու Ջեյհուն Բայրամովը: Վերջինը Չավուշօղլուին է ներկայացրել հանդիպման մանրամասները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։