կարևոր
3412 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-10 09:29

Թուրքիայում անտառային սաստիկ հրդեհներ են բռնկվել․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Թուրքիայում սաստիկ անտառային հրդեհներ են բռնկվել»։

Թուրքիայի Հաթայ նահանգում լայնամասշտաբ անտառային հրդեհներ են մոլեգնում։ Արդեն մի քանի օր է՝ հրշեջները փորձում են վերահսկողության տակ առնել հրդեհի օջախները։ Քամին արագորեն մեծացնում է հրդեհների ընդգրկած մակերեսը։ Դժբախտ պատահարներից խուսափելու համար որոշվել է փակել Բելեն քաղաքն Իսկանդերունին կապող մայրուղին։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրականացվում է հարակից բնակավայրերի բնակիչների տարհանում։