15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով ԼՂ հակամարտության գոտում հնարավոր հումանիտար հրադադարի դեպքում հայկական կողմը պետք է մի քանի անգամ ավելի բարձրացնի զգոնությունը: Պողոսյանն ասել է՝ եթե հնարավոր լինի հասնել հումանիտար հրադադարի, այդ ընթացքում պետք է ճիշտ օգտագործել ժամանակը և հավաքել ուժերը:
«Պետք է մի քանի անգամ բարձրանա մեր զգոնությունը. պետք է գիտակցենք, թե ով է մեր թշնամին: Հումանիտար հրադադարը կարող է լինել 1, 2 կամ 3 օր, բայց դրանից հետո մեր թշնամին անպայման ցանկություն է հայտնելու ինչ-որ վնասներ տալ: Այդ պատճառով ոչ միայն զգոնությունը պետք է չթուլանա, այլև ձեռք բերված ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք շատ ավելի խելացի ձևով՝ մեր ուժերը հավաքելու, վերադասավորումներ անելու և համապատասխան բոլոր գործողությունները կատարելու համար: Ամեն վայրկյան պետք է սպասենք, հենց որ թշնամին որևէ գործողություն իրականացնի, ճիշտ ձևով թիրախավորենք և ջարդենք նրան»,- նշել է քաղաքագետը:
Նա նկատելէ, որ Ադրբեջանը մինչ այս ասում էր, թե իրենք չեն հանձնվելու, մինչև վերջ գնալու են և այժմ, եթե համաձայնվեն հումանիտար հրադադարի, ապա վերադասավորումներ են անելու և կրկին դիմեն ռազմական գործողությունների: Պողոսյանն ընդգծեց, որ այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի, այլև թուրք-ադրբեջանական ահաբեկիչների մասին է, և հայկական կողմը պայքարում է նաև նրանց դեմ:
Նրա խոսքով՝ հումանիտար հրադադարներ 1991-1994 թթ. ընթացքում շատ անգամներ են եղել, և դրանցից հետո թշնամին կրկին հարձակվել է:
«Պետք է քաղենք այդ դասերը և նույնը թույլ չտանք հիմա»,- ասել է Թևան Պողոսյանը և հավելեց, որ պետք է դիմակայել ու ճիշտ հակահարված տալով կարողանալ հասնել հաղթանակի:
Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները: Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: