կարևոր
1566 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-10 02:51

Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

ԱՄՆ Ռոյ Այլենդ նահանգում բողոքի ցույց է անցկացվում ի աջակցություն Արցախի:  Ցույցին մասնակցում են նաև սենատոր Ջեք Ռիդը և կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինը:

Ցույցի ընթացքում սենատոր Ռիդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը և իր ելույթում արտասանել Հայոց ցեղասպանություն եզրույթը:

Կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինն իր հերթին ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: