կարևոր
1524 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-10 02:34

Կանադան կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ԼՂ հակամարտությունից

Կանադան կոչ է արել Թուրքիային հեռու մնալ ԼՂ հակամարտությունից

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ- Շամպանն իր թուրք գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիան պետք է հեռու մնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից: Լրագրողների հետ ճեպազրույցում  Շամպանն ասել է, որ զրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

«Ուղերձը շատ պարզ էր, որ արտաքին կողմերը պետք է մի կողմ մնան, քանի որ դա արդեն շատ բարդ իրավիճակ է: Մենք ցավում ենք մարդկանց մահվան համար, և մենք պետք է համոզվենք, որ ոչ ոք հակամարտությունը չի սրում: Ընդհակառակը, միջազգային հանրությունը պետք է միասնական լինի բանակցությունների վերադառնալու, հրադադարի ռեժիմը պահպանելու և քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու հարցում», - ասել է Կանադայի ԱԳ նախարարը: