կարևոր
1320 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-10 01:01

Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել Մոսկվա

Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված ռուս լրագրողի վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել Մոսկվա

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում վիրավորված լրագրող Յուրի Կոտյոնոկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել Մոսկվա, նրան օգնություն են ցույց տալիս Հայաստանի մասնագետները: Այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:

«Որքանով մեզ հայտնի է, նրա առողջական վիճակը հիմա թույլ չի տալիս նրան տեղափոխել: Նրան օգնություն են ցույց տալիս Հայաստանի մասնագետները: Դեռևս կանխատեսումներ անելը վաղ է»,- լրագրողներին ասել է Կուզնեցովը:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շուշի քաղաքինմասնավորապես՝ Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցուն հասցված երկրորդ օդային հարվածի հետևանքով վիրավորվել են ռուս 3 լրագրողներ, նրանից Յուրի Կոտյոնոկի վիճակը ծանր է: