կարևոր
1974 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-10 00:56

Մտքերի հայկական գագաթնաժողովը կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից

Մտքերի հայկական գագաթնաժողովը կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո hոկտեմբերի 10-ին Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Մտքերի հայկական գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գագաթնաժողովին հեռավար ձևաչափով կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

Ամենամյա միջազգային այս գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:

Երևանյան գագաթնաժողովին կքննարկվեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերները, այդ թվում՝ իրավիճակն Արցախում և, այդ համատեքստում, պարենային անվտանգությանը, կրթությանը, առողջապահությանը, մասնավորապես՝ COVID 19-ին առնչվող հարցեր:

«Գագաթնաժողովն աշխարհին կարևոր ուղերձներ հղելու լավ հարթակ է, ինչպես նաև ևս մեկ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու աշխարհաքաղաքական գործընթացներում դերակատարում ունենալու՝ Հայաստանի ներուժն ու հեռանկարը»,- ասվում է հաղորդագրության մեջ: