ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է տեսանյութ այն մասին, թե ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
ՀՀ ՄԻՊ-ը նշել է, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում, և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն:
«Այդ նպատակով մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն կոտրվածքների դեպքում»,- ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։