կարևոր
1444 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-09 23:03

Այս միասնականության ու համախմբվածության ոգին ունեցող ազգին հնարավոր չէ ծնկի իջեցնել. Արցախի ՄԻՊ

Այս միասնականության ու համախմբվածության ոգին ունեցող ազգին հնարավոր չէ ծնկի իջեցնել. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չեք պատկերացնում, թե որքան հպարտ եմ հայ լինելու առթիվ. երբ այս երկու շաբաթվա ընթացքում երբևէ չհասցրեցի լուրերին ու սոցցանցերին հետևել, բայց նույնիսկ այդ դեպքում անընդհատ օդում կախված է հայության ոգին, այն ազգի, որի յուրաքանչյուր անդամ լծված է Հայրենիքին աջակցելու սուրբ գործին, փնտրում է կարիքավոր հայրենակից սատար կանգնելու համար: Այս միասնականության ու համախմբվածության ոգին ունեցող ազգին հնարավոր չէ ծնկի իջեցնել:

Ներողություն ինձ ուղարկված հարյուրավոր նամակներին չպատասխանելու համար, խաղաղ ժամանակ բոլորին հատ-հատ կպատասխանեմ, իսկ հիմա պետք է շարունակել մեր վճռական պայքարը հանուն մեր ազգային իրավունքների ու արժանապատվության:

Գրկում եմ բոլորիդ…»