կարևոր
3294 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 22:44

Ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ թողնելով դիակները և զինտեխնիկան դիմել է փախուստի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները վերլուծելով, կասկածներ ունի, որ այդ երկրում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է:

«Առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը կատարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ կասկածներ և մտահոգություններ կա այդ կապակցությամբ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է: Ես ասում եմ սա, վերլուծելով վերջին իրադարձությունները»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցչի խոսքով` ռազմական պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ անհարմար բաները, անհաջողությունները վերադասին չեն զեկուցում:

«Հետևաբար, խաթարվում է ռազմավարական կառավարման համակարգը և շատ հնարավոր է Ալիևը հայտնվել է այդ ծուղակում»,- ասաց Հովհաննիսյանը: