կարևոր
2019 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 22:18

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց պատերազմում կին զինծառայողների սխրանքները

Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց պատերազմում կին զինծառայողների սխրանքները

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ պատերազմում կին զինծառայողների սխրանքները: Հովհաննիսյանն այս թեմային անդրադարձավ հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես այսօր տեսել եմ հինգ հակատանկիստ կնոջ, ուղղակի հերոսություն կատարող, գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ովքեր շահագործում են մեր ԶՈՒ ամենալավ հակատանկային միջոցներից մեկը: Իրենց հիանալի են դրսևորում, գետնի վրա անգամ մեկ շարժվող ճանճ չի վրիպում իրենց հակատանկային միջոցների խոցումից»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ նախորդող օրերին հանդիպել է դիպուկահար կանանց հետ, հրետանավոր կնոջ հետ, շատ լսել վաշտի հրամանատար մեկ աղջկա մասին:

«Այսպիսի մեր աղջիկները, կանայք, քույրերն ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են, երեկ ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ. Պրոֆեսիոնալ զինվորական»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: