կարևոր
2058 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 21:46

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով կառավարությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի հռետորաբանությունը

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով կառավարությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի հռետորաբանությունը

Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ ընդունել է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ, որով հորդորել է կոչ է անում կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:

Ներկայացնում ենք բանաձևը ստորև։

«Խորհրդարանը հարցի քննարկումից հետո

▪ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունները կրկին մեծ ինտենսիվությամբ բռնկվել են,

▪ արձանագրելով, որ Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական հռետորաբանությամբ խրախուսում է Ադրբեջանին շարունակել պատերազմը,

▪ գտնելով, որ հակամարտության մեջ անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ,

կոչ է անում Կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ»: