24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին մարտերը շարունակվում են: Այս մասին հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտերն այսօր առավոտյան սկսվել են նոր թափով, դրանք շարունակվում են: Գիշերը, որպես կանոն ևս մարտերը շարունակվում են, բայց առավոտյան թեժանում են: Մեր Զինված ուժերը շարունակում են, անհրաժեշտ հակահարված տալով, հակառակորդին շպրտել ելման դիրքեր»,- ասաց Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում հակառակորդը կրել է մեծ քանակով կորուստներ: