29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կբերի ռազմական գործողությունների դադարեցման: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք ամեն կերպ ողջունում ենք այդ ջանքերը և այսօրվա հանդիպումը: Հույս ունենք, որ այն նախ և առաջ կբերի ռազմական գործողությունների դադարեցման»,- ասել է Դյուժարիկը:
Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Մոսկվայում շարունակվում է արդեն մի քանի ժամ: