կարևոր
4050 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-09 20:56

Զոհվել է ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը. ՀՅԴ Երևանի քաղաքային և «Ռուբեն» կոմիտեները ցավակցագիր են հղել

Զոհվել է ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանը. ՀՅԴ Երևանի քաղաքային և «Ռուբեն» կոմիտեները ցավակցագիր են հղել

ՀՅԴ Երևանի Քաղաքային և «Ռուբեն» կոմիտեները պահեստազորի ավագ լեյտենանտ, կամավորական Հակոբ Արայի Ռոստոմյանի զոհվելու կապակցությամբ  ցավակցագիր են հղել Ռոստոմյանների ընտանիքին, որը ներկայացնում ենք ստորև.

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մարտի դաշտում հերոսաբար զոհվել է պահեստազորի ավագ լեյտենանտ, կամավորական Հակոբ Արայի Ռոստոմյանը։  Դժվար է բառերով արտահայտել այն ափսոսանքն ու ցավը, որ զգում ենք։ ՀՅԴ Երևանի Քաղաքային և «Ռուբեն» կոմիտեներն իրենց վշտակցությունն են հայտնում Ռոստոմյանների ընտանիքին և հարազատներին»:  

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե

ՀՅԴ Երևանի «Ռուբեն» կոմիտե

09.10.2020 թ.