կարևոր
2538 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 17:13

Վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը

Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 08.10.20 -ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:

Տաղանդավոր գիտնականի, փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։ Հավերժ փառք քեզ, մեր հերոս ընկեր»։