16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Մշակութային ժառանգության վայրերի միտումնավոր ոչնչացումը պատերազմի ընթացքում իրականացվող հանցագործություն է: Պատմությունը ցույց է տալիս, որ այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականության ցանկացած դրևսորում՝ մշակութային կամ կրոնական ժառանգությանը միտումնավոր վնաս հասցնելը կամ ոչնչացնելը պետք է դատապարտվի հաստատուն վճռականությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նաարարությունը։
Մշակութային ժառանգության վայրերի թիրախավորումը հատկապես պատերազմական իրավիճակում խստորեն արգելված է մի շարք միջազգային կոնվենցիաներով (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիա և դրան կից 1954 և 1999 թվականներիի արձանագրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման մասին» հռչակագիրը):
Սիրիայից մինչև Աֆղանստան, Մալիից մինչև Եմեն մենք ականատես ենք եղել համամարդկային արժեք ներկայացնող մշակութային ժառանգության ոչնչացմանը, որը բազմաթիվ դեպքերում հնարավոր չի եղել վերականգնել:
Ցավոք, հայկական կողմի այն պնդումները և ապացույցները, որ Ադրբեջանի, մասնավորապես՝ Նախիջևանի տարածքում ոչ պատերազմական իրավիճակում սիստեմատիկ կերպով, տարիներ շարունակ ոչնչացվում էր հայկական պատմամշակութային ժառանգությունը, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը այդպես էլ կոշտ արձագանքի և գնահատականի չարժանացավ, իսկ ոչնչացված հուշարձանների թիվը կազմում էր ավելի քան 89 միջնադարյան եկեղեցի, 5840 խաչքար և 22000 տապանաքար:
Միջազգային կառույցների ոչ հասցեկան կոչերը այսօր կրկին հանգեցնում են նրան, որ կրկին թիրախավորվում են այս անգամ էլ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանները:
2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել և հրթիռակոծվել է Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: