05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Ըմբշամարտի ֆեդերացիան 4 միլիոն դրամից ավել գումար է փոխանցել «Համահայկական հիմնադրամ»-ին:
Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի ըմշամարտի ֆեդերացիան՝ ըմբիշների, մարզիչների, մարզաձևի վետերանների և ֆեդերացիայի անձնակազմի անունից 4.100.000 դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Տարածված հաղորդագրության մեջ ասված է. «Այս տեսակ օգնությունը լինելու է շարունակական: Մենք ամուր կանգնած ենք մեր զինվորների թիկունքին»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար: