կարևոր
1825 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 13:49

«Հայաստան» հիմնադրամում արդեն հավաքվել 85 մլն դոլար. մոտ օրերս 2-րդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երեւան

«Հայաստան» հիմնադրամում արդեն հավաքվել 85 մլն դոլար. մոտ օրերս 2-րդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երեւան

Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան 85 մլն ԱՄՆ դոլար, Հիմնադրամը նաեւ մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։

Նվիրված  բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող Հայաստան hիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երեւան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական եւ բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։

Համահայկական հիմնադրամի եւ նրա մեծահոգի բարերարների ջանքերի շնորհիվ արդեն մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երեւան՝ կրկին տեղ հասցնելով անհրաժեշտ բժշկական եւ մարդասիրական օգնություն։

Հայաստան է ժամանելու նաեւ բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Բեռնափոխադրումը եւ առաջին ահրաժեշտության բժշկական անձնակազմի ներգրավումը կազմակերպելուց բացի, ԱՄՆ-ի Հայաստան Հիմնադրամի ջանքերի շնորհիվ հավելյալ 21մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն է հավաքագրվել եւ փոխանցվել հայրենիք։