կարևոր
1216 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-09 12:56

Հոլիվուդյան կինոաստղ Մայքլ Ջորդանը սատարել է Հայաստանին

Հոլիվուդյան կինոաստղ Մայքլ Ջորդանը սատարել է Հայաստանին

 Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից  մեկը՝ Մայքլ Ջորդանը, որն «Ինստագրամ»-ում ունի 14 մլն հետևորդ, անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին:

Դերասանը «Ինստագրաիմի» «սթորի» բաժնում զետեղել է հայկական դրոշը ձեռքին հայ երիտասարդի լուսանկար և գրել է, որ խաղաղություն է մաղթում Հայաստանին, ցանկանում է, որ վե՛րջ տրվի ցեղասպանությանը: «Իմ սերն եմ ուղարկում բոլոր հայ ընկերներիս: Ձեր հայ ընկերները հիմա ձեր կարիքն ունեն»,-գրել է նա:

Հայաստանին և Արցախին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային մեծության այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանը, Քարդի Բին, Էլթոն Ջոնը, Եվգենի Կիսինը և այլք:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր: