12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի հաղթող և աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Գաբրիել Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել հայ զինվորներին:
«Այս օրերին հայ ժողովրդի քաջորդիները հերոսաբար պայքարում են ահաբեկիչների դեմ: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ հաղթելու ենք քոչվորական ցեղերին, քանզի Արցախը մեզ համար լոկ տարածք չէ, այն Սուրբ Հայրենիք է: Աստված պահապան հայ զինվորին»,-խոսքերը փոխանցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր: