կարևոր
1276 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-09 11:26

Երևանն ու Բաքուն հաստատել են մասնակցությունը Մոսկվայի խորհրդակցություններին

Երևանն ու Բաքուն հաստատել են մասնակցությունը Մոսկվայի խորհրդակցություններին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտգործնախարարների մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին, որոնք տեղի կունենան այսօր՝ հոկտեմբերի 9–ին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքուն եւ Երեւանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայացած խորհրդակցություններին։ Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- նշել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ մարդասիրական նկատառումներով մահացածների մարմինների և գերիների փոխանակման համար։