կարևոր
1410 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 11:07

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 2 հարց:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ կքննարկեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարել մասին օրենքի նախագիծը: