կարևոր
2220 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 10:06

ՌԴ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարում կանխել ահաբեկիչների ներթափանցումը ԼՂ հակամարտության տարածք

ՌԴ գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարում կանխել ահաբեկիչների ներթափանցումը ԼՂ հակամարտության տարածք

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը անհրաժեշտ է համարում կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների եւ ահաբեկիչների ներթափանցումը: Կրասնովն այս մասին ասել է ԱՊՀ–ի մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում:

«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են ԱՊՀ տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և չենք կարող, չպետք է թույլ տանք, որ դրանք փլուզվեն... այժմ առաջնային խնդիր է պաշտպանել մարդկանց և ապահովել նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը, այդ թվում ՝ հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցումից, զենքի ապօրինի շրջանառությունը եւ ահաբեկչական գործողությունները ֆինանսավորող անձանցից»,- ասել է Կրասնովը: