կարևոր
573 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-09 03:28

Ֆուտբոլի ընտրանին վերջին մարզումն է անցկացրել

Ֆուտբոլի ընտրանին վերջին մարզումն է անցկացրել

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Լեհաստան մեկնելուց առաջ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Նախապես հրավիրված 30 ֆուտբոլիստներից այս պահին հավաքականի կազմում մարզվում են 24-ը:

Հովհաննես Համբարձումյանը չէր միացել հավաքականին վնասվածքի, իսկ Արշակ Կորյանը՝ հիվանդության պատճառով: Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի որոշմամբ ընդհանուր հայտացուցակից դուրս են մնացել Անդրանիկ Ոսկանյանը, Ալիկ Առաքելյանը, Կարեն Մուրադյանը, իսկ Սևակ Ասլանյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին: