կարևոր
2292 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 02:57

ԵԱՏՀ նախարարը վստահեցրեց՝ ԵԱՏՄ-ում համավարակի արդյունքում պարենային ապահովման հետ կապված խնդիր չկա

ԵԱՏՀ նախարարը վստահեցրեց՝ ԵԱՏՄ-ում համավարակի արդյունքում պարենային ապահովման հետ կապված խնդիր չկա

Եվրասիական տնտեսական միությունում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, թե 2020-ին, թե 2021-ին պարենային ապահովման հետ կապված խնդիր չի կարող լինել: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ(նախարար) Արտակ Քամալյանը՝ ներկայացնելով ԵԱՏՀ-ի գնահատկանը:

«Գրեթե բոլոր ապրանքախմբերում ավելցուկ կա: Բացառություն են միայն մրգերն ու հատապտուղը, որոնց մասով դեֆիցիտ կա»,-ասել է Քամալյանը:

Միությունում հացահատիկի ավելցուկը կազմում է, օրինակ, 45 մլն տոննա, շաքարավազինը՝ 1մլն տոննա: Պարենային ապահովման, ինքնաբավության հետ կապված՝ ԵԱՏՄ-ում խնդիր չկա: