կարևոր
2520 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 01:49

Facebook-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ, 7906 էջ եւ Instagram-ի 447 հաշիվ

Facebook-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ, 7906 էջ եւ Instagram-ի 447 հաշիվ

«Ֆեսյբուք»-ն ադրբեջանական 589 օգտահաշիվ, 7906 էջ և «Ինստագրամ»-ի 447 հաշիվ է արգելափակել:

Նշվում է, որ այս հաշիվներն օգտագործել են ոչ իրական անուններ ու արդեն հրապարակված լուսանկարներ: Հաշիվներն օգտագործվել են ԶԼՄ-ների ու հանային դեմքերի էջերում մեկնաբանություններ գրելու համար։

Մեկնաբանությունները վերաբերել են տեղական և տարածաշրջանային նորություններին, կառավարության քաղաքականությանը, հայ-ադրբեջանական լարվածությանը, Հայաստանի գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի ժամանակ, ուղղված են եղել իշխող կուսակցության գովերգմանն ու ընդդիմադիր ուժերի քննադատությանը։