29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում՝ մարդասիրական նկատառումներով մահացածների մարմինների և գերիների փոխանակման համար, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներից ելնելով՝ զոհվածների մարմինները և գերիների փոխանակելու համար։
Այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները», - ասվում է հաղորդագրության մեջ: