կարևոր
1814 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-09 00:16

Պատերազմի առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի կորուստները չափազանց մեծ էին. Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմի առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի կորուստները չափազանց մեծ էին. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի սպառազինության կորուստների տեմպերը չափազանց բարձր էին: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան տոկոսն են կազմում հակառակորդի կորուստները:

«Ստույգ թվեր չեմ կարող նշել, որովհետև դրանք ռազմական գաղտնիքներ են պարունակում: Իհարկե, ոչ մի բանակի սպառազինություն այսպիսի ինտեսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս անսպառ չէ: Եվ ինչքան էլ զուգահեռ մատակարարումներ իրականացնես, չես կարող կորուստները վերականգնել նույն տեմպերով»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` մարտական գործողությունների առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի սպառազինության կորուստների տեմպերը չափազանց բարձր էին: Ներկայումս այդ կորուստների տեմպերը մի փոքր անկում են ապրել, որովհետև նույն քանակությամբ տեխնիկա չկա, որ նույն ինտեսիվությամբ կիրառվի: