կարևոր
852 դիտում, 8 ամիս առաջ - 2020-10-08 23:28

Այսօր, մի քանի ժամվա տարբերությամբ, 2 անգամ Ադրբեջանը հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր, մի քանի ժամվա տարբերությամբ, 2 անգամ Ադրբեջանը հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Ե՛վ եկեղեցին է բավական վնասվել, և՛ 2-րդ հարվածի հետեւանքով էլ մի քանի ռուս լրագրող է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է:

Ընդ որում 2-րդ հարվածից անմիջապես առաջ Շուշիի այդ վայրի օդում նկատվել է թշնամու անօդաչու թռչող սարք: Այսինքն, թշնամին տեղյակ էր, որ այդ պահին եկեղեցու տարածքում նկարահանումներ են կատարում լրագրողները, որոնց հագուստին ակնհայտ երեւում են հատուկ PRESS տարբերանշանները:

Դա կրկին ապացուցում է, որ թշնամին թե՛ առաջին, թե՛ 2-րդ հարվածի ժամանակ հատուկ թիրախավորում է իրականացրել:

Այս ամենին արձագանքը բավական կտրուկ է մեր կողմից: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։