Այսօր, մի քանի ժամվա տարբերությամբ, 2 անգամ Ադրբեջանը հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:
Ե՛վ եկեղեցին է բավական վնասվել, և՛ 2-րդ հարվածի հետեւանքով էլ մի քանի ռուս լրագրող է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է:
Ընդ որում 2-րդ հարվածից անմիջապես առաջ Շուշիի այդ վայրի օդում նկատվել է թշնամու անօդաչու թռչող սարք: Այսինքն, թշնամին տեղյակ էր, որ այդ պահին եկեղեցու տարածքում նկարահանումներ են կատարում լրագրողները, որոնց հագուստին ակնհայտ երեւում են հատուկ PRESS տարբերանշանները:
Դա կրկին ապացուցում է, որ թշնամին թե՛ առաջին, թե՛ 2-րդ հարվածի ժամանակ հատուկ թիրախավորում է իրականացրել:
Այս ամենին արձագանքը բավական կտրուկ է մեր կողմից: Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռագիրը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։