08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Պաշպանության բանակի ստորաբաժումները հարվածներ չեն հասցրել և չեն հասցնելու ադրբեջանական մշակութային օբյեկտներին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք համաչափ հարվածներ կհասցվի Ադրբեջանին՝ հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից թիրախավորվել էր Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը:
«Եթե նկատի ունեք հարված մշակութային և նմանատիպ այլ օբյեկտներին, իհարկե, ոչ: Այդպիսի բան չի եղել և չի լինի»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ արցախյան առաջին պատերազմում հակառակորդը Ղազանչեցոց մայր տաճարի բակում տեղակայել էր «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանը և 21 հազար արկ էր արձակել Ստեփանակերտ քաղաքի վրա:
«Մենք դարերով ապրում ենք այստեղ և գիտենք իրենց ձեռագիրը, իրենց մտածելակերպը և գործունեությունը»,- ասաց Հովհաննիսյանը:
Ադրբեջանի Զինված ուժերը հոկտեմբերի 8-ին թիրախավորել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Եկեղեցուն հասցված հարվածների հետևանքով վիրավորված լրագրողներ կան, նրանցից մեկի վիճակը ծանր է: