կարևոր
1862 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-08 19:26

Իռլանդիայի հայերը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու խնդրագիր են ներկայացրել խորհրդարանին

 Իռլանդիայի հայերը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու խնդրագիր են ներկայացրել խորհրդարանին

Իռլանդիայի հայ համայնքը Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան և նրան սատարող Թուրքիայի կողմից հակամարտությունում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը դատապարտելու խնդրագիր է ներկայացրել խորհրդարանին: Այս մասին ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ:

Իռլանդիայի հայ համայնքը խնդրագիրը փոխանցել է Իռլանդիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամներին խորհրդարանի շենքի դիմաց իրականացված բազմամարդ խաղաղ ցույցի ընթացում:

Հավաքի մասնակիցները եղել են Հայաստանի և Արցախի դրոշներով և Թուրքիային ու Ադրբեջանին դատապարտող պաստառներով: Նրանք կատարել են հայրենասիրական երգեր ու վանկարկել` «Էրդողան` ահաբեկիչ» և «Ալիև` ահաբեկիչ»:

Հայ համայնքի անդամները խնդրագրով կոչ են արել դատապարտել Ադրբեջանին` ագրեսիայի համար, իսկ Թուրքիային՝ ռազմական ուժի կիրառման և Սիրիայից Ադրբեջան ջիհադիստական խմբավորումների տեղափոխման ճանապարհով հակամարտությանը ակտիվ մասնակցության համար:

Ավելի քան 1300 մարդ, հիմնականում իռլանդացիները, ստորագրել են խնդրագիրը մեկ օրվա ընթացքում:

Պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում համայնքի անդամներն ընդգծել են, որ նրանց չի գոհացնում Իռլանդիայի ԱԳ նախարարի խաղաղության կոչը, քանի որ այն ուղղված է երկու կողմերին էլ: Նրանք նշել են, որ ժամանակն է ամեն ինչ կոչել իր անուններով, իսկ ագրեսորին դատապարտել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսելՀրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և ՇուշինԱդրբեջանի զինուժը թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըԱրցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայիողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծմանԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվելվիրավորվել 80-ից ավելինԱրցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հայկական կողմից զոհվել է 350 զինծառայող և կամավորական:

Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 069 զինծառայողի և ահաբեկչիԹշնամու կորուստներն են՝ 145 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 496 միավոր զրահատեխնիկա և 4 ՏՈՍ:

Առկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել էոր տիրապետում է լուրջ փաստերի այդ մասինջիհադականները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետՎարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև ՌուսաստանըԱյդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ պաշտպանության նախարարությունիցՍիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել էոր Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: