27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը արձանագրում է, որ Սիրիայից զինյալներ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
«Russia Today» հեռուստա-ալիքին տված հարցազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նաեւ ասել է, որ հիմա իր համար դժվար է գնահատել, թե ինչպես են տեղափոխվում զինյալները հակամարտության գոտի եւ ինչ մասշտաբների մասին է խոսքը:
«Ըստ ամենայնի, դա կա, այնտեղ զինյալներ են հայտնվում: Իհարկե, դա օգուտ չի բերում հարաբերությունների կարգավորմանը ու սա որոշակի մարտահրավեր է կազմակերպության համար»,- նշել է Զասը: