կարևոր
925 դիտում, 7 ամիս առաջ - 2020-10-08 17:47

Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ թիրախավորում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Այս մասին հայտնել է Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը:

«Այսօր առավոտից իրար հետևից հարվածներ են հասցնում: Տագնապի ազդանշանի ձայնը չի լռում: Քիչ առաջ նորից հարվածեցին»,- ասել է Մինասյանը:

Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշել է, որ առավոտյան հարվածներից հետո, հիմա դարձյալ թիրախավորել են նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

«Նորից թիրախավորել են Ղազանչեցոցը: Սա ուղղակի նրանց ոճի մեջ է մտնում, որովհետև սա ցեղասպան քաղաքականություն է և մշակութային ցեղասպանություն է, որովհետև թիրախավորել եկեղեցին, ոչ այլ ինչ է, քան հայոց արժեհամակարգը թիրախավորել»,- նշել է Բաբայանը: