20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Երգիչ Սևակ Խանաղյանը, որը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Ռուսաստանում, Արցախին նվիրված երգ է հրապարակել և իր լսարանին կոչ արել մասնակցել համազգային դրամահավաքին:
«Արցախ» երգի երաժշտության հեղինակը Սևակ Խանաղյանն է, բառերը գրել է Սոսի Խանիկյանը, գործիքավորումն իրականացրել են Լևան Բրաունն ու Սևակ Խանաղյանը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Արա Ղազարյանն է:
«Այսօր, ինչպես երբևէ, Արցախը մեր կարիքն ունի: Յուրաքանչյուր նվիրատվություն չափազանց կարևոր է: Յուրաքանչյուր նվիրատվություն մենք անում ենք հանուն Արցախի, որպեսզի անհրաժեշտ ամեն բանով ապահովենք առաջնագծում կռվող մեր ընկերներին»,-«Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Խանաղյանն ու հղում արել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքէջին՝ www.himnadram.org: