կարևոր
1803 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-08 15:50

Արցախի ժողովուրդը իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Ցեղասպանությունից պաշտպանվելու համար. Միրզոյան

Արցախի ժողովուրդը իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Ցեղասպանությունից պաշտպանվելու համար. Միրզոյան

Արցախի ժողովուրդն անհերքելի իրավունք ունի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թուրք-ադրբեջանական բանակների և միջազգային ահաբեկիչների կողմից ցեղասպանության վտանգից իրեն պաշտպանելու համար։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Այս մասին հենց նոր կրկին գրեցի մի շարք եվրոպական, արաբական, լատինամերիկյան երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներին՝ առաջարկելով ձեռնարկել անհապաղ, կոնկրետ և արդյունավետ միջոցներ»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը: