կարևոր
1284 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-08 15:44

Ժնևում ընթանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Ժնևում ընթանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Ժնեւում մեկնարկել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ բանակցությունները Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ: Այս մասին հաղորդում է«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով իր անանուն աղբյուրին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-իվ Լը-Դրիանը հայտնել էր, որ հոկտեմբերի 8-ին Ժնեւում եւ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում համանախագահ պետությունների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկումներ կանցակցվեն Լեռնային Ղարաբաղի հարցով՝ հակամարտող կողմերին հրադադարի շուրջ բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակով:

Այնուհետ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն տեղեկացրել էր, որ հայկական կողմից Ժնեւ ոչ ոք չի մեկնի: Փոխարենը, տեւական ժամանակ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա կազմակերպելու ուղղությամբ, որը կայանալու է հոկտեմբերի 12-ին:

Ոչ Ժնեւում, ոչ էլ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում չի նախատեսվում: