կարևոր
1662 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-08 15:10

Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ

Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այս մասին ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել.

«Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում: