04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Եվրասիական տնտեսական միությունում կորոնավիրուսի ճնգնաժամի պատճառով փոխադարձ առևտրաշրջանառությունը, ըստ էության, չի տուժել, Միությունն արժանապատվորեն է անցնում ճգնաժամի միջով: Երևանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Արտակ Քամալյանը:
Նա տեղեկացրել է՝ քննարկել են այն որոշումները, որոնք ընդունել են համավարակի ժամանակ, և եկել են այն եզրահանագման, որ Միության բոլոր երկրները, Միությունն արժանապատվորեն են անցել այս ճգնաժամի միջով: «Առևտրաշրջանառության հետ կապված խնդիրներ, խոչընդոտներ, որ կարող էին լինել, չեն եղել: Եվ երկրների միջև առևտրաշրջանառությունը դրանից, ըստ էության, չի տուժել»,- ասել է Քամալյանը:
Ներքին շուկայի պաշտպանության համար բոլոր մեխանիզմներն օգտագործվել են, հանձնաժողովն աշխատել է օպերատիվ կերպով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ Վիկտոր Նազարենկոնն էլ նկատել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս ընթացքում դարձել է այն հարթակը, որտեղ կողմերը քննարկում են փոխադարձ խնդիրներ՝ կապված դեղերի, սննդի մատակարարման և այլ հարցերի հետ: Նրա կարծիքով՝ հանձնաժողովը հենց այս տարի ևս մեկ անգամ ապացուցեց իր կարևորությունը: